7 ապրիլի 2026 - 18:15 AMT
Ավանեսյանը նվաճել է WTA 125 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է Մադրիդում ընթացող թենիսի WTA 125 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։

Որակավորման փուլում 23-ամյա թենիսիստուհին հաղթել է ռուսաստանցի Եկատերինա Կազիոնովային (6:4, 6:3) ու Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին (6:0, 6:2), հայտնում է Factor.am-ը:

Ապրիլի 7-ին Էլինա Ավանեսյանը կմեկնարկի հիմնական փուլում՝ առաջին շրջանում մրցելով աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիայի հետ։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 367-րդ տեղը։