
«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուի անունները, ցանկը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը հաստատվել է ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում:
Ցուցակը հետևյալ տեսքն ունի.
Գործող գումարման Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 27 մանդատ։
Խմբակցության ներկայիս ղեկավար Սեյրան Օհանյանը չի ընդգրկվել ցուցակում, իսկ քարտուղար Արծվիկ Մինասյանը 29-րդ հորիզոնականում է։ Բացի այդ, ցուցակում բացակայում է նաև Արմեն Ռուստամյանի անունը, իսկ Լևոն Քոչարյանը 10-րդն է։
Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։