
Երևանում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։
Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է: