13 ապրիլի 2026 - 10:15 AMT
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է ԱԱ գավաթի Օսիյեկի փուլի արծաթը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլի արծաթե մեդալակիր:

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.583 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 14.616 միավորով գրավել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփվորնը, հայտնում է Արմենպրեսը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 2026 թվականի աշխարհի գավաթում գրանցել է բացառիկ արդյունք՝ արժանանալով բացարձակ գավաթակրի կոչմանը։

Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր։