13 ապրիլի 2026 - 14:26 AMT
Սամբոյի հավաքականը 1 ոսկի և 11 բրոնզ է նվաճել աշխարհի գավաթի փուլում

Հայաստանի սամբոյի հավաքականը 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված աշխարհի գավաթի փուլում, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո)։

Բրոնզե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը և Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, ինչպես նաև 98+ կգ քաշային Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո)։

Մարզական սամբոյի կանանց պայքարում երրորդ տեղ են զբաղեցրել Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ) և Աննա Մկրտչյանը (80+ կգ)։ Մարտական սամբոյի կանանց մրցումներում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ)։

Սամբոյի աշխարհի գավաթի այս փուլին մասնակցել է ավելի քան 500 մարզիկ՝ 22 երկրից։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ, որտեղ նախկինում ևս կազմակերպվել են 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։