
Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ:
Դա պայմանավորված է Հայաստանում նախատեսված լայնամասշտաբ միջոցառումների՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնության, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։
«2026թ. մայիսի 3-5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,-ասվում է հայտարարության մեջ: