
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեի հետ, քննարկել համագործակցության ընդլայնումը:
Քննարկվել են մի շարք հարցեր՝ ընդգրկելով սոցիալական երկխոսության ամրապնդման, գործարար համայնքի հետ փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքին։ Այդ համատեքստում քննարկվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանված առաջնահերթությունները և դրանց իրականացման ընթացիկ փուլը։
Կողմերը շեշտել են, որ նշված պայմանագիրը նպաստում է սոցիալական գործընկերության որակական զարգացմանը՝ ամրապնդելով պետություն–գործատու–արհմիություն համագործակցությունը և փոխվստահությունը։