24 հունիսի 2009 - 17:47 AMT
2009-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում բիզնես-միջավայրի ինդեքսն աճել է 12 տոկոսով
Հայաստանի բիզնես-միջավայրի ինդեքսը 2009-ի երկրորդ եռամսյակում, համեմատած ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հետ, աճել է 12 տոկոսով եւ կազմել 37.6: Միաժամանակ սպառողների վստահության ինդեքսը 2009-ի երկրորդ եռամսյակում նվազել է 4.2 տոկոսով` կազմելով 43.4: Այդ ցուցանիշները նվազել են` համեմատած 2008-ի համանման փուլի հետ համապատասխանաբար 23.5 եւ 12.3 տոկոսներով:

Համաձայն Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, 2009-ի երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 56.9, ինչը, համեմատած 2009-ի առաջին եռամսյակի հետ, բարձր է 18.3 տոկոսով: Միաժամանակ տնտեսական ակտիվության մակարդակը նվազել է 28.2 տոկոսով` համեմատած 2008-ի համանման շրջանի հետ:

Հայաստանի Կենտրոնական բանկը, սկսած 2005-ից, ամեն եռամսյակ հարցումներ է անցկացնում ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպություններում եւ տնային տնտեսություններում` նպատակ ունենալով փոխել այժմյան տնտեսական իրավիճակը, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները:

Հաղորդարգրությյան համաձայն, հարցման են ենթարկվել արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտի 819 կազմակերպություններ եւ 1804 տնային տնտեսություններ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: