24 հունիսի 2009 - 18:35 AMT
Հայաստանի մրցավարական բրիգադը սպասարկելու է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղը
Մրցավարների հայկական բրիգադն Արման Ամիրխանյանի ղեկավարությամբ հուլիսի 2-ին կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը «Սուտյեսկա» (Չերնոգորիա) եւ «ՄՏԶ-ՌԻՊՈ» (Բելոռուս) թիմերի միջեւ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Ամիրխանյանի եզրային օգնականները լինելու են Արթուր Մուրադյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան է` Արարատ Ճաղարյանը: