24 ապրիլի 2026 - 10:22 AMT
ՀՀ նախագահն ու վարչապետը, այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստանի պետական բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ և ծաղիկներ են խոնարհել անմար կրակի առաջ։

Մինչ արարողության մեկնարկը, հուշահամալիրում կենդանի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Այնուհետև զոհերի հիշատակին իրենց հարգանքն են հայտնել նախարարները, Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։