24 հունիսի 2009 - 20:02 AMT
Հայոց ցեղասպանության թանգարանի կայքում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ամսագրերի շապիկների ինտերակտիվ ցուցահանդես
Տարբեր ամսագրերի շապիկների ինտերակտիվ ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում: Կայքում ներկայացված են 39 անգլիական, ռուսական, իտալական եւ հայկական ամսագրերի շապիկներ, որոնք հրատարակվել են սկսած 1895-ից եւ պատկերում են թուրքերի դաժան վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Լուսանկարների եւ նկարների հրապարակումը կարեւոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության ապացույցների շարքում: Ցուցադրման ժամանակ կարելի է տեսնել իտալական «Il Secolo Illustrato» ամսագրի շապիկը, որը հրատարակվել է 1895-ին, «Le Musee De Sires» ֆրանսիական ամսագիրը (1896), Կալիֆորնիայի «Oakland Tribune» ամսագիրը (1909), 1915-1919թթ. Natinal Geographic-ի համարները, ինչպես նաեւ բրազիլական «Leituras da Historia» ամսագրի վերջին համարներից մեկի շապիկը: