29 ապրիլի 2026 - 16:07 AMT
Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյան․ Դժվար պայքար էր

Ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանն ասուլիսում ասել է, որ դժվար պայքար է ունեցել:

«Եվրոպայի այս առաջնությունը գրեթե դարձել էր աշխարհի առաջնություն, դժվար պայքար ունեցա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Միաժամանակ նա նշել է, որ հաճելի զգացողություն է եղել՝ երրորդ անգամ անընդմեջ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 110 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանը Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 415 կգ արդյունք։

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 189 կգ արդյունքով։ Հրում վարժությունում նա բարձրացրել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում դառնալով առաջինը։