4 մայիսի 2026 - 13:24 AMT
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարմայի» նկատմամբ: Չեմպիոնական հանդիպման գոլերից մեկը խփել է Հենրիխ Մխիթարյանը. 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գրավել է մրցակցի դարպասը, գրում է «Ազատությունը»: