24 հունիսի 2009 - 23:12 AMT
Ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներն այնուամենայնիվ ստորագրել են հայկական փաստաթղթի տակ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գրասենյակից PanARMENIAN.Net-ին են հատկացվել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցի համելումների սկան արված լուսանկարները, որոնք նախապատրաստվել են ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից: Երեք փաստաթղթերի տակ դրված են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ տիկին Գյուլթեքին Հաջիբեյլիի, թուրքական պատվիրակության ներկայացուցիչ Էրոլ Ասլան Չեբեչիի, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Գորան Լինդբլադայի, ԵԽԽՎ-ում շվեյցարացի խորհրդարանական Անդրեաս Գրոսի ստորագրությունները: