
Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Նարեկ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Եգիպտոսում անցկացվող մրցաշարում Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրել է 145 կգ և 150 կգ։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 182 կգ և 186 կգ։ Այս ձևում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:
Երկամարտում գրանցած 336 կգ արդյունքով Նարեկ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն։