8 մայիսի 2026 - 12:21 AMT
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը՝ երիտասարդների ԱԱ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 86 կգ քաշային կանայք, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրել է 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր: