25 հունիսի 2009 - 17:32 AMT
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը չպետք է սահմանափակվի բեռնափոխադրումներով
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը չպետք է սահմանափակվի բեռնափոխադրումներով: Հայաստանը եւ Վրաստանը պետք է ձգտեն տնտեսության ինտեգրման: Այդ մասին հունիսի 25-ին Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Վրաստանը եւ Հայաստանը պետք է պայմանագիր կնքեն ԵՄ հետ ազատ առեւտրի մասին: Դա երկու երկրների եվրաինտեգրման գործընթացում առաջին քայլը կլինի»,- նշել է Վրաստանի նախագահը:

Խոսելով բեռնափոխադրումների սակագների մասին ` Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն խոսակցությունները, որ նրանք անհամեմատ բարձր են Ադրբեջանից իրականացվող բեռափոխադրումների սակագներից, ուղղակի մտացածին են: «Հայաստան- Վրաստան երկաթուղին գրեթե չի գործում: Իսկ Ադրբեջանի միջոցով ապահովվում են բեռնափոխադրումներ Վրաստանի տարածքով դեպի Չինաստան եւ Կենտրոնական Ասիա»,- նշել է Վրաստանի նախագահը: