
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի բնակիչների հետ հանդիպումներով։
«Շփվեցինք քաղաքացիների հետ Երևանում»,- գրել է նա:
Հանդիպումների ընթացքում Զուրաբյանը քաղաքացիներին ներկայացրել է ՀԱԿ-ի ծրագիրը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։