
ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի բազմաթիվ քաղաքացիների մահվան, մասնավորապես՝ Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանը արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու բարեկամ ժողովուրդների բազմադարյա սերտ կապերը և բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը։