25 հունիսի 2009 - 19:30 AMT
Viva-Cell-MTC-ը անվանափոխվելու է MTC-Հայաստան
Viva-Cell-MTC-ը անվանափոխվելու է MTC-Հայաստան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Viva-Cell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա նաեւ պարզաբանեց, որ ընկերությունների անվանումների հետ այդպիսի ձեւափոխությունները նորմալ երեւույթ են համարվում ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում, եւ դրանում ոչ մի անսովոր բան չկա: Ինչ վերաբերում է ընկերությունը վերանվանելու ժամկետներին, Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ նախընտրում է կոնկրետ ամսաթվեր չասել, եւ հավանական է, դա տեղի կունենա 2010-ի երկրորդ-երրորդ եռամսյակում: