25 մայիսի 2026 - 14:40 AMT
Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում․ Կա 5 ձերբակալված

«Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալվել է 5 անձ։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

«Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», հայտնել են ՀԿԿ-ից:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։