3 հունիսի 2026 - 14:18 AMT
Փաշինյան․ Կգնամ ԵԱՏՄ ու տեղում հարցերը կլուծեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում Ռուսաստանի կողմից Հայաստանից որոշ ապրանքների արտահանման սահմանափակման հարցում։ Նա նշել է, որ ինքը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, որը մասնակցություն ունի կառույցի երկու մարմիններում։

«Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ», հայտնում է Aysor.am-ը:

Ըստ նրա՝ Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ:

«Մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի ու պետության միջև։ Այո՛, Հայաստանում բիբար էլ, վարդեր էլ, ծիրան էլ աճելու են ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»,- Ծովինարում հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրներն են զանգահարում Ռուսաստան և խնդրում արգելել Հայաստանից արտահանումները, որպեսզի քաղաքացիները փոխեն իրենց դիրքորոշումը։

«Էս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չէ»,- ասել է նա։

Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի գործընկերների հետ չի պատրաստվում վիճաբանել, և բարեկամական հարաբերությունները շարունակվելու են։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։