
ARARAT հայկական կոնյակը դարձյալ միանում է «Երևանի գինու օրեր» փառատոնին, որն այս տարի նշում է իր 10-ամյակը։
Այսպես՝ հունիսի 5-ին, 6-ին և 7-ին ARARAT-ը կհյուրընկալի այցելուներին իր գունագեղ և տարբեր փորձառություններ առաջարկող տաղավարում, որի վայրն անփոփոխ է՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դիմաց։
Հետևելով այցելուների ջերմ արձագանքներին` այս տարի ևս ARARAT-ը փառատոնի այցելուներին կներկայացնի ARARAT Flavors շարքը և դրա հիման վրա ստեղծված կոկտեյլները՝ ցույց տալով հայկական կոնյակի մատուցման այն ձևերը, որոնք հատկապես արդիական են ամառային եղանակին։ Ավելին, այս տարի այցելուներին սպասվում է վարպետաց դաս փորձառու բարմենների կողմից, ինչպես նաև սեփական կոկտեյլ պատրաստելու հնարավորություն։