26 հունիսի 2009 - 20:13 AMT
Հայաստանը եւ Լյուքսեմբուրգն ամրապնդում են երկկողմանի հարաբերությունները տնտեսության ոլորտում
Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջեւ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայկական կողմից կոնվենցիան ստորագրել է Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, լյուքսեմբուրգյան կողմից` ֆինանսների նախարար Լյուք Ֆրիդենը: Փաստաթուղթը միտված է առավել ամրապնդելու երկու երկրների համագործակցությունը տնտեսական ոլորտում: