
«RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում:
Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել ինչպես ռազմարդյունաբերության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնում է Factor.am-ը:
«Առանց փորձարկման բանակին մատակարարումը օրենքով արգելված է։ Այստեղ ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, թեև կան նաև կոնցեպտներ, որոնք դեռ պետք է անցնեն համապատասխան փորձարկումները»,- ասել է Արշակյանը։
Հարցին, թե զինված ուժերի սպառազինության մեջ տեղական արտադրանքի մասնաբաժինը որքան է, Արշակյանը հստակ թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ տեղական արտադրողներից կատարվող գնումների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է տասնյակ անգամներով, իսկ որոշ ուղղություններում՝ նույնիսկ հարյուրավոր անգամներով։
Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվում է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտների ներուժը։