
Փետրվարի 7-ից, Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ։
Մասնավորապես՝ հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ։
Դրանք են՝
2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ։
2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ։
Դրանք են՝
խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։