7 հունիսի 2026 - 12:24 AMT
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 14.48 տոկոսը

Ազգային ժողովի ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 362, 657 ընտրող։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն:

Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 14.48 տոկոսը։

Նույն ժամի դրությամբ նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշները եղել են հետևյալը․ 2017 թվական՝ 344,716 ընտրող (13.31%), 2018 թվական՝ 201,252 ընտրող (7.75%), 2021 թվական — 316,289 ընտրող (12.21%), հայտնում է Radar Armenia-ն:

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում ժամը 11:00-ի մասնակցության ցուցանիշը գերազանցել է 2017, 2018 և 2021 թվականների նույն ժամի տվյալները։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։