
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնելով իր ուժի օգտին քվեարկած և աջակված հարյուր հազարավոր քաղաքացիների և հայտնել, որ հայտարարությամբ հանդես կգան արդյունքների վերջնական ամփոփումից հետո:
«Շնորհակալ ենք ձեզ առյուծի պես պայքարելու համար․․․ Մեր աջակիցներից շատերը անօրինական ձերբակալվել են, որպեսզի ՔՊ-ն կարողանա իր գործերն անի ընտրական պրոցեսի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր միջոցով է, որ հայ ազգը կարող է ապահովել իր պաշտպանողականությունը»,-ասել է Կարապետյանը։
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։