27 հունիսի 2009 - 00:07 AMT
Արցախի հիմնախնդիրը պետք է անկյունաքար լինի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի միավորման համար
Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ամենուր եւ միշտ ուղիներ որոնեն այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու համար: Այդպիսի կարծիք է արտահայտել հունիսի 26-ին մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ նշել է, որ «Ժառանգությունը», իհարկե, ձգտում է ընդհանուր պլատֆորմ ստեղծել Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, բայց կուսակցությունը նաեւ համոզված է է, որ ոչ բոլոր առաջարկված կետերն են ընդունելի ՀԱԿ-ի եւ ՀՅ «Դաշնակցության» համար: Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ Արցախի խնդիրը պետք է անկյունաքար լինի բոլոր քաղաքական ուժերի միավորման համար, որոնք գործունեության մեջ է մտնում ԼՂՀ հակամարտության կարգավորումը եւ միջազգային ճանաչումը: