27 հունիսի 2009 - 00:38 AMT
Ցուցարաները գրոհում են Ստոկհոլմում Իրանի դեսպանատունը
Բողոքի ակցիայի շուրջ 150 մասնակիցներ, որոնց մի մասը դիմակներով է, սկսել են քարեր նետել Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա, ինչպես նաեւ փորձել են դապասներից ներխուժել: Դեռ հայտնի չէ, թե հաջողվել է որեւէ մեկին մտնել շենք: Անկարգությությունների վայր են ժամանել շուրջ երկու տասնյակ ոստիկանական ջոկատներ: Այդ մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանությանը:

Մի քանի օրերի ընթացքում շենքի մոտ ընթացել են խաղաղ ցույցեր: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Իրանի դեսպանատների մոտ սկսել են ցույցեր տեղի ունենալ հունիսի 12-ից հետո, երբ երկրում անցել են նախագահական ընտրություններ: Արտասահմանում բնակվող իրանցիները, ինչպես նաեւ տեղի բնակիչներն այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Թեհրանում բողոքող ընդդիմադիրներին: