18 հունիսի 2026 - 12:53 AMT
ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում:

Որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական շուկայում արտադրվող ու ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 23–ից և կգործի մինչև 2027 թ. հունվարի 23–ը։

2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2024 թվականի համեմատ նվազել է 10․45%-ով, իսկ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալներն աճել են 29․2%-ով՝ հասնելով շուրջ 751․3 հազար տոննայի։