
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստման ընթացքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին ներկայացրել է կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, ձևավորվող պայմաններն ու առկա տեխնիկական հնարավորությունները։
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության ու համապատասխանության ապահովման, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նշանակությունը և մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: