
«Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front` FAF) ֆան շարժումը ՀՖՖ փոխնախագահի հրաժարականի առնչությամբ հայտարարել է, որ ՀՖՖ ամբողջ ղեկավար կազմը պետք է հեռանա։
«Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին։ Այս պահանջը մենք հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էինք դեռ 2024 թվականին։ Ցավոք, աթոռից կառչած լինելը ևս մի քանի տարի արժեցավ հայկական ֆուտբոլի համար։
Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ: Նա մասնակցելու է Աշխարհի Մ-20 տարեկանների առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: