20 հունիսի 2026 - 10:35 AMT
ՀՀ-Վրաստան մաքսային փոխգործության հարցեր են քննարկվել

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխայիլ Մաղլաքելիձեի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև մաքսային ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է դեսպանությունը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ հերքել էր լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստան է մատակարարվել Վրաստանի տարածքով։