27 հունիսի 2009 - 19:35 AMT
Թուրքիայի եւ Կանադայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն G8 ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է իր կանադացի գործընկեր Լուորենս Կեննոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կանադա-թուրքական հարաբերությունների հարցերը եւ երկկողմ կապերի զարգացման ճանապարհները: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, բանակցությունների ընթացքում շոշափվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Ահմետ Դավութօղլուն ընդգծել է այց հարցի վերաբերյալ Կանադայի կառուցողական մոտեցման կարեւորությունը, հաղորդում է World Bulletin-ը: