26 հունիսի 2026 - 10:25 AMT
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Այդ մասին նա ինքն է ասել լրագրողների հետ զրույցում, հայտնում է Radar Armenia-ն:

Ալեքսանյանի խոսքով՝ թիմում լարվածություն չկա, ընտրությունները շատ հարթ են ընթացել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Նիստից հետո այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։