26 հունիսի 2026 - 18:10 AMT
Reutres․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան, գրում է Ռեւտեռս-ը Եվրոպական միության վր հղումով:

Նշվում է, որ ՀՀ այցի նպատակը Բրյուսելի աջակցությունն է Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից գործադրվող քաղաքական ճնշումների պայմաններում։

Նշվում է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նպատակ է դրել առաջ շարժվել դեպի Եվրամիության անդամակցություն, այս հունիսի7-ին վերընտրվել է՝ չնայած միջազգային դիտորդների գնահատականներին, որոնց համաձայն՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է Ռուսաստանի կողմից բացահայտ միջամտությամբ և ճնշմամբ։ Իր հերթին Մոսկվան մեղադրել է արևմտյան երկրներին՝ հայտարարելով, որ դրանք միջամտել են ընտրական գործընթացին՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Ավելի վաղ Politico-ն էր գրել, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և, որ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մոտ ժամանակում կայցելի Հայաստան։ Նա նշել է, որ այցի օրակարգում կլինի հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ: