27 հունիսի 2026 - 12:59 AMT
Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։

Երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։

Նա եղել է հայտնի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Աճեմյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը, 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Մովսես Խորենացու մեդալների։