29 հունիսի 2009 - 12:55 AMT
Ադրբեջանը մեղադրվում է Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ
Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին` Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ եւ հանձնարարականներ տվել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում ու ՄԱԷ-ում»,-ասվում է հաղորդագրութայն մեջ:

Գործակալությունը նշում է, որ իրանցի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ երկրներում մշակվում էին ԿՀՎ-ի կողմից: Իրանում հեղափոխության ծրագիր կազմելու համար մեղադրվում են նաեւ Վուդրո Վիլսոնի եւ Սորոսի հիմնադրամները: Նշվում է նույնիսկ այդ նպատակների համար ամերիկյան հիմնադրամների հատկացված գումարը` 32 մլն դոլար: