
Մայիսին սպառողական գներն աճել են 4.5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 8.9%-ով։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի մայիսի դրությամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ընթացիկ-օպերատիվ ամփոփման նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8%, հայտնում է Panorama.am-ը:
Միևնույն ժամանակ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 0.1%-ով, արտահանումը՝ 3.7%-ով, իսկ ներմուծումն աճել է 2.2 %-ով։
Վիճակագրական տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.2%-ով, շինարարությանը՝ 24.1%-ով, մինչդեռ առևտուրն աճել է միայն 1.2%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 9.1%-ով։
Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7.7%-ով, սակայն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան։ Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8) այն ևս ներառված չէ։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։