29 հունիսի 2009 - 14:20 AMT
ՀՀ ԱԳ նախարարն ու Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկեցին Հայաստան - ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր
Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնահացրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինի հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը եւ ամրապնդմանը: Նախարարները քննարկեցին քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված համատեղ քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: