29 հունիսի 2009 - 14:38 AMT
Երեւանում հուլիսի 1-ին տեղի կունենա ՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը
Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում տեղի կունենաՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը: Միավորված ազգերի կազմակերպության ազգային կամավորներ ծրագրի նպատակն է տեղի երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները համատեղել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված համեմատական առավելության հետ` արդյունավետ պայմանագրային հնարավորության միջոցով:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ, սա տեղի երիտասարդության համար եզակի հնարավորություն է աշխատել ՄԱԿ-ի հովանու ներքո, այսպիսով դառնալով փոփոխությունների արժեքավոր գործակալներ:

Հաստատվելու է ՄԱԿ-ի երկու կարգ` ՄԱԿ-ի ազգային մասնագետներ (որոշակի աշխատանքային փորձ ունեցող 25 տարեկանից բարձր անձինք) - ՄԱԿ-ի ազգային համայնքային փոխանակման աշխատողներ (21 տարեկանից բարձր միջնակարգ - համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող անձինք):

Ընտրված կամավորները վճարվելու են իրենց ընդունող հաստատությունների կողմից - օգտվելու են միջազգային ապահովագրական սխեմայից: