29 հունիսի 2009 - 15:04 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը հարգել է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը
Այսօր Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները, ինչպես նաեւ «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի անհայտ կորած եւ զոհված ազատամարտիկների միության նախագահ Ռիմա Առաքելյանը, այսօրվա դրությամբ Հայաստանում 300 անհայտ կորած ազատամարտիկներ կան, որոնցից ոմանք արդեն զոհված են ճանաչվել»:
Անհայտ կորած ազատամարտիկների օրը նշվում է Հայաստանում 2009 թվականից:
Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: