29 հունիսի 2009 - 15:27 AMT
Մահիր Օրալ. Ես փորձում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր« էի տեսնում
Գերմանիան ներկայացնող թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալը մեկնաբանել է IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի հետ շաբաթ օրը կայացած մենամարտը, որի 10-րդ փուլում նա պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով:

«Արթուրն իրոք հզոր հարվածներ է հասցնում: Ես ջանում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր էին»: Ես չէի ցանկանում հիասթափեցնել իմ երկրպագուներին, որոնք ժամանել էին Համբուրգից ինձ սատարելու համար, այդ պատճառով ցանկանում էի շարունակել մենամարտը»,-Օրալի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը: