
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքները։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝
◾️ Կենտրոնում՝ հունիսի 24-ին և 29-30-ը,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։