4 հուլիսի 2026 - 11:40 AMT
Սպերցյանը չի հայտագրվել «Կրասնոդարի» հայտացուցակում՝ տրանսֆերի մասին տեղեկությունների ֆոնին

«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում «Վիստայի» հետ ընկերական հանդիպման համար՝ տրանսֆերի մասին տեղեկությունների ֆոնին: Սպերցյանը բացակայել է թե՛ մեկնարկային կազմից, թե՛ պահեստայինների նստարանից, հայտնում է euro-football.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նա կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սպերցյանը և ակումբը համաձայնության են հասել տրանսֆերի պայմանների շուրջ, որի արդյունքում «Կրասնոդարը» կստանա 25 միլիոն եվրո։