4 հուլիսի 2026 - 11:42 AMT
Երևանում 3 անձ է ձերբակալվել մարիխուանայի խոշոր խմբաքանակի իրացման կասկածանքով

Քրեական ոստիկանության ծառայողները, պարեկների հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում, Երևանում ձերբակալել են մարիխուանայի մաքսանենգ ճանապարհով ներկրման և իրացման մեջ կասկածվող երեք տղամարդու։

Նրանցից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է ավելի քան 4․2 կիլոգրամ մարիխուանա։ Ձերբակալվածները 31, 38 և 50 տարեկան քաղաքացիներ են, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացման նպատակով։ Տղամարդիկ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվել է։