29 հունիսի 2009 - 19:45 AMT
Վանես Մարտիրոսյանը հաղթել է ռուս Անդրեյ Ցուրկանին
Հայ բռնցքամարտիկ, ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գերկիսամիջին քաշային կարգի (69 կգ) Վանես Մարտիրոսյանը (24-0-0, 15 ԿՕ) հունիսի 27-ին անցկացրել է իր հերթական մենամարտը ռուս Անդրեյ Ցուրկանի (26-4-0, 17 ԿՕ) հետ: «Latin Fury» 9-րդ մրցաշարի շրջանակներում 10 փուլ տեւած մենամարտն Ատլանտիկ-սիթիի (Նյու-Ջերսի նահանգ) Boardwalk Hall խաղահրապարակում ավարտվել է 6-րդ փուլում ռուս մարզիկի տեխնիկական նոկաուտով:

Այդ հաղթանակն ամենակարեւորն էր Մարտիրոսյանի պրոֆեսիոնալ կարիերայում:

Վանեսն առաջատարն էր բոլոր վեց փուլերի ընթացքում: Միակողմանի մենամարտը կանգնեցվել է Ցուրկանի ձախ ունքի վնասվածքի պատըճառով:

Այսպիսով, 23-ամյա Մարտիրոսյանը տարել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 մենամարտերից նոկաուտով 16-րդ հաղթանակը եւ եւս մեկ կարեւոր քայլ է կատարել իր կարիերայում: