
Հուլիսի 16-ից Հայաստան են ներթափանցում սառը օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հայտնել է, որ առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում, ամենաշոգ շրջաններում՝ Սյունքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի +33-+35 աստիճանը։
Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Երևանում հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։