29 հունիսի 2009 - 21:33 AMT
Իրանը ետ է կանչել Բաքվում իր դեսպանին` ի նշան բողոքի ընդդեմ Պերեսի այցի
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցից հետո Արդբեջանում Իրանի դեսպանը արագ ետ է կանչվել խորհրդակցության համար: Իրանական իշխանությունների այդ որոշումը կայացվել է Իրանի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով, որոնք իբր հնչել են Բաքվում:

Դեր է ունեցել նաեւ այն փաստը, որ հունիսի 21-ին, մեկնաբանելով Իրանի ընտրությունները, նախագահ Պերեսը հույս է հայտնել, որ ներկայիս Իրանի կառավարությունը «կանհետանա»:

Հունիսի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին դատապարտել է Իսրայելի նախագահի այցը Բաքու, ինչպես նաեւ ծրագրավորվող Ադրբեջանի դեսպանատան բացումն Իսրայելում: Նա հայտարարել է, որ Թեհրանը ձգտելու է սահմանափակել իսրայելական ազդեցությունը հարեւան պետություններում:

Որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ եւ լրագրողներ Ֆիրուզաբադի խոսքերն ընդունել են որպես կոպիտ միջամտություն ինքնավար պետության ներքին գործերին, հաղորդում է newsru.co.il-ը: